Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ֆրանսիական տնտեսությանը նվիրված օրեր Երևանում

Ֆրանսիական տնտեսությանը նվիրված օրեր Երևանում
03.06.2015 | 11:39

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և Business France-ը՝ Ֆրանսիայում միջազգային ներդրումների և ձեռնարկությունների զարգացման ֆրանսիական միջազգային գործակալությունը, հունիսի 3-ին և 4-ին Երևանում կազմակերպում են «Ֆրանսիական օրեր»: Տնտեսական միջոցառման նպատակն է զարգացնել երկու երկրների առևտրային հարաբերությունները:
«Հայկական մոտ 30 ընկերությունների ներկայացուցիչներ կհանդիպեն նորաձևության, դիմահարդարման և լայն սպառման առարկաների բնագավառները ներկայացնող ֆրանսիական ձեռնարկությունների հետ, ինչպես 1850 թվականից ի վեր գործող, ծովային ոճի գծավոր վերնաշապիկի հեղինակ՝ հայտնի Saint-James ապրանքանիշն է, Մարսելի հանրահայտ տնայնագործ օճառը և պրոֆեսիոնալ խնամքի այլ նյութեր ներկայացնող Hygiène & Nature ընկերությունը, դեմքի խնամքի նորարար նյութեր արտադրող Biogénie ընկերությունը: Գյուղմթերքների բնագավառում ֆրանսիական վարպետությունը կներկայացնի գինեգործության սեկտորի սարքավորումներ արտադրող Valentin խումբը: Business France-ի թիմը և ֆրանսիական ընկերությունները հունիսի 3-ին կմասնակցեն Երևանում Baguette&Co ֆրանսիական հացաբուլկեղենի խանութ-սրճարանի բացմանը: Սա լավ առիթ է բացահայտելու ֆրանսիական ընկերության առևտրային հաջողությունը Հայաստանի մայրաքաղաքում»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 679

Մեկնաբանություններ